Market.nt.am

About Market.nt.am

Հայաստանի անկախացումից ի վեր` շուկայական տնտեսության հաստատման պայմաններում երկրում գնալով ավելանում է բիզնեսով զբաղվողների թիվը եւ այժմ Հայաստանի գործարար աշխարհը բավականին մեծ է: Խիստ անհրաժեշտություն է դարձել մասնագիտական` տնտեսական եւ ֆինանսական, ճշգրիտ եւ ամենակարեւորը` օպերատիվ լրատվության մատակարարումը: «Բիզնեսն Այսօր » տնտեսական տեղեկատվական պորտալը ապահովում է ոլորտի տարբեր շուկաներում օպերատիվ իրավիճակի` օրվա, ժամի ճշգրտությամբ, տեղի ունեցող փոփոխության վերաբերյալ լրատվությունը: Մրցակցության խիստ պամյանները, օպերատիվ եւ արդյունավետ ձեռնարկատիրական որոշումներ կայացնելու անհրաժեշտությունը թելադրում են նման լրատվության հանդեպ իրական կարիքը: «Բիզնեսն Այսօր»-ն ամեն օր նորացվող յուրատեսակ տեղեկագիր է, որն օգտակար է եւ թույլ է տալիս հայրենական եւ արտասահմանյան ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ցանկացած պահի ստանալ թարմ եւ հավաստի տեղեկատվություն բիզնեսի ոլորտում: Տեղեկագրում զետեղված են ՀՀ-ում գործող բոլոր բիզնեսի ձեւերը, դրանց մասին ընդհանուր տեղեկություններից բացի` ձեռնարկությունների հասցեն, գտնվելու վայրը, առաջարկվող ապրանքները կամ ծառայությունները, ներկայացված կլինեն այդ ձեռնարկությունների կողմից թողարկվող ապրանքների եւ մատուցվող ծառայությունների, գների եւ դրանց փոփոխության մասին տեղեկատվություն: Սա հնարավորություն է տալիս կատարել գների համեմատություն, խնայել ժամանակը եւ կայացնել օպերատիվ մարքեթինգային որոշումներ:



Retrieved from "http://aboutus.com/index.php?title=Market.nt.am&oldid=31116155"